ԻՏՁՄ. Հայաստանում կանցկացվի ամառային տեխնոլոգիական ճամբար սփյուռքի և ՀՀ-ի դպրոցականների համար

ԻՏՁՄ. Հայաստանում կանցկացվի ամառային տեխնոլոգիական ճամբար սփյուռքի և ՀՀ-ի դպրոցականների համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարը հրավիրում է Սփյուռքի դպրոցականներին իրենց ամառային արձակուրդն անցկացնել հայրենիքում՝ հասակակիցների հետ համատեղելով ակտիվ հանգիստը, հայրենաճանաչությունն ու ինժեներական դասընթացները:

«Ամառային տեխնոլոգիական ճամբարն անցյալ տարի միավորել էր ՀՀ բոլոր մարզերի շուրջ 600 դպրոցականների: Ճամբարը միանշանակ հաջողված էր և մենք որոշեցինք այս տարի էլ ավելի ընդլայնել սահմանները և համախմբել նաև սփյուռքի դպրոցականներին: Այս ճամբարը յուրահատուկ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները կշփվեն, կսովորեն և ազատ ժամանակ կանցացնեն միասին, որը կարող է լավ ընկերության և ինչու չէ նաև գործընկերության հիմք հանդիսանալ: Ճամբարի նպատակներից է նաև դպրոցականների մոտ զարգացնել թիմային ոգու գաղափարը», նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

8 օրյա տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է մասնագետների կողմից մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչության ուղղված միջոցառումներով (արշավներ, ազգային պարերի դասընթացներ, նախնական հրազենային պատրաստություն, բուժ.պատրաստություն, քարտեզագիտություն) և մի շարք ժամանցային ծրագրերով: Միջոցառումները կանցկացվեն համապատասխան գիտելիքներ ու փորձ ունեցող ջոկատավարներների կողմից:  Կապահովվի 3 անգամյա սնունդ և անհրաժեշտ գույքով կահավորված հարմարավետ սենյակներ: Ճամբարի սկզբում երեխաները բուժզննում կանցնեն և մասնագետի ուշադրության կենտրոնում կլինեն ողջ ընթացքում:

Ամառային ճամբարին կարող են մասնակցել Սփյուռքում բնակվող 10-17 տարեկան երեխաները, ինչպես նաև ՀՀ-ի բոլոր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների սաները և հայաստանյան ընկերությունների աշխատակիցների երեխաները: Համապատասխան ֆինանսական միջոցներ ձեռք բերելու դեպքում, ճամբարին կմասնակցեն նաև անապահով ընտանիքի երեխաներ:

Ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակցության պայմանները հասանելի են ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Կարճ հասցե: geek.am/u/5481.html
Հայաստան ԻՏՁՄ Արմաթ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS