374
21
2808
Հայտնի են ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի արդյունքները

Հայտնի են ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի արդյունքները

Փետրվարի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Ucom ընկերության աջակցությամբ: Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ԴիջիԿոդի մեկնարկին ողջունել է մրցույթի մասնակիցներին և նշել. «Տեխնոլոգիական   կրթության զարգացումը ԻՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք մշտապես իրականացնում ենք կրթական ծրագրեր և խրախուսական մրցույթներ՝ կարևորելով դրանց մարզային հավասարաչափ բաշխվածությունը: Պատահական չէ, որ մրցույթն անցկացվում է Գյումրիում, իսկ մասնակիցները ներկայացնում են բոլոր մարզերի և Արցախի դպրոցները»:

«Ուրախալի է, որ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին մասնակցում են նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները, որոնց տեխնոլոգիական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը նպաստում է նաև Ucom ընկերությունը», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

360 հայտերից ԴիջիԿոդի եզրափակիչ փուլ անցած 40 դպրոցականները մրցել են մինչև 13 տարեկան և 13 տարենանից բարձր տարիքային խմբերում: Նրանք աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում:

Այսպիսով՝ մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում «Լավագույն խաղ» անվանակարգում նշված տարիքային խմբերում հաղթել են համապատասխանաբար Գավառի 3-րդ դպրոցի աշակերտ Արեն Բադալյանը իր «Հետաքրքիր մաթեմատիկա» խաղով և Գյումրու թիվ 23 դպրոցի աշակերտ Ռազմիկ Սարգսյանը իր «Պայքար կեսի համար» խաղով:

«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգի հաղթողներն են Երևանի Smart City կենտրոնի սան Հելեն Քոսոյանը իր «Խելացի վերելակ» և Արծվաբերդի դպրոցի աշակերտ Վահագն Զարգարյանը իր «Physics lab» խաղով:

«Լավագույն մտահաղացում» անվանակարգի հաղթողն է Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանը իր «Կատականա» խաղով, իսկ «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորի ՀՊՃՀ-ի ավագ դպրոցի սան Վահե Ասլոյանը իր «After World» խաղով: Խրախուսական մրցանակի է արժանացել Ծովագյուղի դպրոցի սան Կոլյա Մարգարյանը  իր «Թվերի զարմանահրաշ աշխարհում»  խաղով:

Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել էր նաև «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողներին որոշել են ՀՀ բոլոր մարզերի հենց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները իրենց վիդեոքվեարկությամբ: Այսպիսով՝ «Արմաթի մրցանակին» արժանացել են Գյումրու ընտանիք կենտրոնի սան Սահակ Սահակյանը (Help C# to get programmers Love) և Տավուշի մարզի Գանձաքար գյուղի աշակերտ Մովսես Մարդանյանը (Mr. Marvin):

ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից ստացել են դրամական պարգևներ, բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկեր՝ Huawei ընկերություն:

Կարճ հասցե: geek.am/u/5459.html
DigiCode Ալեքսանդր Եսայան Ucom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS