Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎիվաՍել-ՄՏՍ. «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար նախատեսված չէ
09/02/2017 21:15

ՎիվաՍել-ՄՏՍ. «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար նախատեսված չէ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանխավճարային հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված Մոբիդրամի տերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց՝ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում:

Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Լիցք» ծառայության և վերալիցքավորման քարտերի միջոցով լիցքավորումը իրականացվում է նաև ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսվարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում ևս՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջնորդավճարի գանձում չի նախատեսում: