Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական BetConstruct ընկերությունը IGA-2017-ում հաղթել է iGaming Software Supplier անվանակարգում
08/02/2017 21:34

Հայկական BetConstruct ընկերությունը IGA-2017-ում հաղթել է iGaming Software Supplier անվանակարգում

BetConstruct-ը Լոնդոնում տեղի ունեցող International Gaming Awards 2017-ից վերադառնում է «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար» արժեքավոր մրցանակով:

«Այս մրցանակը ցույց է տալիս, որ մենք հավատարիմ ենք լիարժեք լուծումներ առաջարկելու մեր սկզբունքներին, որոնք ավելի են արժևորվում մեր բարձրակարգ սպասարկման ծառայություններով, – նշել է ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ ավելացնելով, – iGaming Software Supplier մրցանակը ամբողջ ԲեթԿոնստրակտ թիմի քրտնաջան աշխատանքի և շարունակական ուսման արդյունքն է»:

Տարիների ընթացքում BetConstruct-ը արժանացել է խաղային բիզնեսի բազմաթիվ մրցանակների: Հիշատակման են արժանի հետևյալ պարգևները. «Լավագույն Սպորտային խաղադրույքների արտադրանք» մրցանակը՝ SBC Awards 2016-ում, CEEGAwards 2016-ում՝ մրցանակներ Լավագույն Սպորտային խաղադրույքների և Կազինոյի ծրագրային լուծումների երեք անվանակարգերում,  Տեխնոլոգիական Լավագույն մատակարար/ապահովող մրցանակ International Gaming Awards 2016-ում և  EGR B2B Awards 2015-ում և 2016-ում՝ Մրցանակներ՝ Հաճախորդների լավագույն սպասարկում անվանակարգում:

Հայկական արմատներով BetConstruct ընկերությունը  Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է Վիվառո ընկերությանը: