Օգոստոս, 2020
August 2020
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Հայաստանում առաջին անգամ կկայանա համակարգչային անվտանգության մրցույթ
31/01/2017 21:31

Հայաստանում առաջին անգամ կկայանա համակարգչային անվտանգության մրցույթ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN):  Կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), 1guard Security ընկերությունը և Մայքրոսոֆթ Հայաստանը՝  Մոնիտիսի և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Մրցույթը, որի նպատակն է բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, կկայանա փետրվարի 4-ին, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում: Մրցույթի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր է կոտրել: Քանի որ մրցույթը կրում է կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ կլինեն հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:

Capture the Flag -ին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ընդունվում են թե անհատական, թե թիմային մասնակցության հայտեր: Լավագույն մասնակիցները կարժանանան մրցանակների: Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը և գրանցումը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://ctf.1gsecurity.com/#: