Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ռոստելեկոմ. հայկական հեռուստաալիքները ներառված կմնան բոլոր փաթեթներում անվճար հիմունքներով
02/11/2016 22:39

Ռոստելեկոմ. հայկական հեռուստաալիքները ներառված կմնան բոլոր փաթեթներում անվճար հիմունքներով

Ի պատասխան «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից մամուլում 02․11․2016 տեղ գտած հայտարարության «Ռոստելեկոմը» ներկայացնում է իր պարզաբանումը։ Մասնավորապես՝

«Ինչպես հայտնի է, «Ռոստելեկոմ» հայաստանյան ցանցի միջոցով հեռուստաալիքների հեռարձակումն իրականացվում է գործընկեր հեռարձակող «Հիբրիդ Սոլյուշնզ» ՍՊ ընկերության միջոցով։

Հայկական հեռուստաալիքները մշտապես ներառված են եղել և շարունակելու են ներառված մնալ «Ռոստելեկոմի» բոլոր փաթեթներում անվճար հիմունքներով։ Ընդ որում թվով հինգ հեռուստաալիքներ ներառված են «Սոցիալական» կոչվող փաթեթում, որի շրջանակներում հինգ հեռուստաալիքներ՝ Արմենիա ԹԻՎԻ, Հայաստանի հանրային (Հ1), Հայկական երկրորդ (h2), Կենտրոն և Միր հեռուստաալիքները հասանելի են բոլոր բաժանորդներին անգամ այն ժամանակ, երբ ծառայությունները պարտքի պատճառով կասեցված են։

Նոյեմբերի 1-ից «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ կողմից առանց որևէ պատճառի դադարեցվեց հեռարձակումը նաև մեր՝ «Ռոստելեկոմի» հայաստանյան ցանցում։

Հավաստիացնում ենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ («Ռոստելեկոմ» ապրանքանիշ) ընկերությունը կարևորում է ցանկացած բիզնես գործընթաց և մշտապես բանակցում է գործընկերների հետ՝ գործելով ՀՀ օրենսդրության շրջանականերում։

Ընկերությունը միշտ պատրաստ է մասնակցել բանակցային գործընթացներին, հատկապես, եթե դա առնչվում է ընկերության բաժանորդների շահերին և ցանկություններին։

Ի հավելում նշենք, որ «Ռոստելեկոմն» ի շահ իր բաժանորդների ակնկալում է հարցին տալ շուտափույթ լուծում և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը խնդրի հանգուցալուծման համար։»

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: