Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Թողարկվել է 9900 դոլար արժողությամբ TAG Heuer Connected խելացի ժամացույցը
01/11/2016 21:05

Թողարկվել է 9900 դոլար արժողությամբ TAG Heuer Connected խելացի ժամացույցը

Շվեյցարիայի TAG Heuer ժամացույցների ընկերությունը նորացրել Է Connected «խելացի» ժամացույցների շարքը՝ դրանում ավելացնելով վարդագույն ոսկուց պատյանով մոդելը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է առեւտրանիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ժամացույցն ստեղծվել Է Google-ի եւ Intel-ի հետ համագործակցությամբ: Նորացված մոդելի գինը 9900 դոլար Է: Արտադրողը տալիս Է ժամացույցի երեք տարվա երաշխիք:

TAG Heuer Connected-ը ներկայացվել Է 2015 թվականի նոյեմբերին: Այն իր դիզայնով մեխանիկական ժամացույց Է հիշեցնում: 46 միլիմետր տրամագծով թվացույցը ամբողջովին վերարտադրում Է սովորական ժամացույցի արտաքին տեսքն ու գործառույթները, ներառյալ սլաքների շարժումը եւ ստվերները:

TAG Heuer-ը շվեյցարական ընկերություն Է, որը թողարկում Է հեղինակավոր ձեռքի ժամացույցներ, քրոնոմետրեր, սմարթֆոններ եւ ակնոցներ: Այն մտնում Է պերճանքի իրերի արտադրության LVMH հոլդինգի մեջ: