374
21
2808
ԴիջիԹեք. արտոնյալ պայմաններ՝ նորաստեղծ ընկերություններին

ԴիջիԹեք. արտոնյալ պայմաններ՝ նորաստեղծ ընկերություններին

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչները ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես խրախուսում են նորաստեղծ ընկերությունների (start-up) մասնակցությունը` վերջիններիս տրամադրելով ֆինանսական զգալի արտոնություններ: Այսպիսով՝ ստարտափները հնարավորություն ունեն հանրությանը ներկայացնել իրենց ծառայություններն ու գաղափարները, գործարար հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ, զարգացնել իրենց ընկերությունները:  Պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.digitec.am :

Արդեն 12-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսում այս տարի իրենց լուծումներն ու առաջարկները կներկայացնեն տեղական և միջազգային շուկայի շուրջ 170 ընկերություն: Ակնկալվում է շուրջ 60 000 այցելուների մասնակցություն:

ԴիջիԹեքի ցուցահանդեսային հատվածից բացի տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝

- «Նորարության, գիտարարության և ձեռներեցության լսարան» գիտաժողով:

- Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորաույն շինարարական ընկերություններից  մեկի՝ «МОРТОН»-ի հետ։

- «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 150 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև կմրցեն իրար հետ:

- «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, որի շրջանակում տեղի կունենա մրցույթի 3-րդ փուլը: Մրցույթի լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց կողմից մշակված խաղերը և այցելուներին հնարավորություն կընձեռնեն տեղում խաղալ և փորձարկել դրանք:

- DigiLife սեմինարներ

- ԴիջիԹեք ցուցահանդեսով մեկնարկում է DigiWeek բարձր տեխնոլոգիական շաբաթը, որի շրջանակում տեղի կունենան նաև՝

-- Եվրասիական ցանցային օպերատորների հանդիպում կոնֆերանս (ENOG 12)՝ հոկտեմբերի 3-4
-- Հայաստանի ինտերտետի կառավարման ֆորում՝ հոկտեմբերի 5
-- Ցանցերի կառավարման դասընթաց՝ հոկտեմբերի 5-7

Նշենք, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ԴիջիԹեք ցուցահանդեսը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը:

Կարճ հասցե: geek.am/u/5370.html
Հայաստան ԴիջիԹեք Էքսպո ԻՏՁՄ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2680 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS