Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple կորպորացիան ներկայացրել է iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները
07/09/2016 23:42

Apple կորպորացիան ներկայացրել է iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները

Apple կորպորացիան քիչ առաջ ներկայացրել է iPhone սմարթֆոնների նոր մոդելները՝ iPhone 7` 4.7″ էկրանով և iPhone 7 Plus՝ 5.5″ էկրանով։

Սմարթֆոնների արտաքինը քիչ է տարբերվում նախկին՝ 6S, մոդելների արտաքինից, սակայն տարբերություններն անմիջապես նկատելի են։

Երկու սմարթֆոնն էլ պաշտպանված են ջրից և փոշուց՝ IP67 ստանդարտով։ Հաստատվել են նաև ականջակալների միացման հարթակի վերացման մասին լուրերը։

Սմարթֆոնի հետ տրվում է Lightning EarPods կոչվող ականջակալները, որոնք միանում են լիցքավորման հարթակի միջոցով։

Apple-ը նաև ներկայացրել է անլար ականջակալներ, որի վրա տեղադրված է խոսափող և գիրոսկոպ։ Ականջակալները կարող են աշխատել 5 ժամ։  Ականջակալները նաև կարող են միանալ iWatch խելացի ժամացույցներին։

Սմարթֆոնների էկրանները 25%-ով ավելի պայծառ են, էրկաններում պահպանվել են նաև 3D Touch գործառույթը։ Էկրանների կետային խտության մասին չի խոսվել, սա նշանակում է, որ փոփոխություններ չեն եղել։

Զգալիորեն կատարելագործվել է նաև սմարթֆոնների ձայնային համակարգը՝ ավելացել stereo էֆֆեկտը։

Արտաքինին վերաբերող ամենազգալի փոփոխություններից մեկն այն է, որ Touch ID կոճակն այլևս ֆիզիկական չէ, այն սենսորային է։

Սմարթֆոններն աշխատում են A10 Fusion պրոցեսորով, որը 40%-ով ավելի արագ է քան իր նախորդը և 100%-ով ավելի արագ քան iPhone 6-ի պրոցեսորը։

Սմարթֆոնները կթողարկվեն 32, 128 և 256 ԳԲ ներքին հիշողությամբ։ Տեսախցիկները 12 ՄՊ են, իսկ iPhone 7 Plus մոդելն ունի երկու հիմնական տեսախցիկ։

iPhone 7-ը Wi-Fi-ի միջոցով ինտերնետից օգտվելու դեպքում կաշխատի 14 ժամ, iPhone 7 Plus-ը՝ 15 ժամ։ 3G-ով շփվելու դեպքում համապատասխանաբար՝ 14 և 21 ժամ։

Սմարթֆոնները կթողարկվեն գորշ, ոսկեգույն, վարդագույն-ոսկյա, սև փայլուն և սև անփայլ տարբերակներով։

32 GB հիշողությամբ iPhone 7-ի գինը 649 դոլար է, իսկ iPhone 7 Plus-ի գինը՝ 769 դոլար։