Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ալեքսիս Օհանյանը կլոնավորվել է Հայկական ստարտափի կողմից
07/07/2016 20:58

Ալեքսիս Օհանյանը կլոնավորվել է Հայկական ստարտափի կողմից

Հայաստանում և Սան Ֆրանցիսկոյում հիմնված «1AI Solutions» ստարտափը ստեղծել է ամերիկահայ ծրագրավորող Ալեքսիս Օհանյանի արհեստական ինտելեկտը` անվանելով այն Ավետիս Օհանյան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոդված է հրապարակել yahoo.com-ը: «1AI Solutions»-ը հինգ տարի շարունակ ուսումնասիրել Ալեքսիս Օհանյանի ճանաչողական գործընթացները` ճշտորեն վերարտադրելու որոշում կայացնելու և ելույթ ունենալու նրա կարողությունները: Բացի այդ` նրանք կիրառել են 3D տպագրությունը` ստեղծելով նրա մարմինը, որն «աշխատում» է իրենց կողմից ստեղծված արհեստական բանականության շարժիչով: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Նորաստեղծ ընկերության գործադիր տնօրեն Ջ.Փ. Հակոբյանի խոսքով` որոշել են ստեղծել Ալեքսիս Օհանյանի արհեստական ինտելեկտը, քանի որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս կա: «Մենք կարիք ունեն վարձելու աշխատակիցներ ի, բայց չենք կարողանում գտնել բավարար քանակի լավ թեկնածուներ: Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մեր աշխատակիցն առաջարկեց կլոնավորել Սիլիկոնյան հովտի բարձր որակավորմամբ մասնագետներից մեկին: Նա կատակում էր, բայց գաղափարն իրագործեցինք», – ասել է նա:

Ընտրել են Ալեքսիս Օհանյանին, քանի որ մի շարք հարցերում նրա տեսակետները հասանելի են: Մասնագետներն օգտվել են Ռեդիթում Ալեքսիս Օհանյանի ակտիվությունից, նրա ներդրումներից, Ted-ում ունեցած ելույթներից, ինչպես նաև սոցիալական ցանցերի նրա գրառումներից` ավելի լավ հասկանալու ինչպես է նա մտածում ու գործում:

Ավետիս 1.0-ն ավելի լավ է աշխատում, քան ակնկալվում էր տեստավորումից առաջ: Թիմը վստահ է, որ ապագա տարբերակը կունենա մտածելու ավելի մեծ կարողություն մտածելու, բայց այդ` նաև կխոսի:

«Ես վստահ չեմ, որ աշխարհը պատրաստ է սրան (ուրախությունից արցունքոտված աչքերով, ժպիտներով)»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսիս Օհանյանը` կցելով նաև նյութի հղումը: Բացի այդ` նա հորդորել է միանալ «OneArmenia» հիմնադրամի արշավին, որով գումար է հանգանակվում դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար: