Ալեքսիս Օհանյանը կլոնավորվել է Հայկական ստարտափի կողմից

Ալեքսիս Օհանյանը կլոնավորվել է Հայկական ստարտափի կողմից

Հայաստանում և Սան Ֆրանցիսկոյում հիմնված «1AI Solutions» ստարտափը ստեղծել է ամերիկահայ ծրագրավորող Ալեքսիս Օհանյանի արհեստական ինտելեկտը` անվանելով այն Ավետիս Օհանյան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոդված է հրապարակել yahoo.com-ը: «1AI Solutions»-ը հինգ տարի շարունակ ուսումնասիրել Ալեքսիս Օհանյանի ճանաչողական գործընթացները` ճշտորեն վերարտադրելու որոշում կայացնելու և ելույթ ունենալու նրա կարողությունները: Բացի այդ` նրանք կիրառել են 3D տպագրությունը` ստեղծելով նրա մարմինը, որն «աշխատում» է իրենց կողմից ստեղծված արհեստական բանականության շարժիչով: Հարց է առաջանում` ինչո՞ւ: Նորաստեղծ ընկերության գործադիր տնօրեն Ջ.Փ. Հակոբյանի խոսքով` որոշել են ստեղծել Ալեքսիս Օհանյանի արհեստական ինտելեկտը, քանի որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՏՏ մասնագետների պակաս կա: «Մենք կարիք ունեն վարձելու աշխատակիցներ ի, բայց չենք կարողանում գտնել բավարար քանակի լավ թեկնածուներ: Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մեր աշխատակիցն առաջարկեց կլոնավորել Սիլիկոնյան հովտի բարձր որակավորմամբ մասնագետներից մեկին: Նա կատակում էր, բայց գաղափարն իրագործեցինք», - ասել է նա:

Ընտրել են Ալեքսիս Օհանյանին, քանի որ մի շարք հարցերում նրա տեսակետները հասանելի են: Մասնագետներն օգտվել են Ռեդիթում Ալեքսիս Օհանյանի ակտիվությունից, նրա ներդրումներից, Ted-ում ունեցած ելույթներից, ինչպես նաև սոցիալական ցանցերի նրա գրառումներից` ավելի լավ հասկանալու ինչպես է նա մտածում ու գործում:

Ավետիս 1.0-ն ավելի լավ է աշխատում, քան ակնկալվում էր տեստավորումից առաջ: Թիմը վստահ է, որ ապագա տարբերակը կունենա մտածելու ավելի մեծ կարողություն մտածելու, բայց այդ` նաև կխոսի:

«Ես վստահ չեմ, որ աշխարհը պատրաստ է սրան (ուրախությունից արցունքոտված աչքերով, ժպիտներով)»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսիս Օհանյանը` կցելով նաև նյութի հղումը: Բացի այդ` նա հորդորել է միանալ «OneArmenia» հիմնադրամի արշավին, որով գումար է հանգանակվում դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար:

Կարճ հասցե: geek.am/u/5326.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS