Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արևային էներգիայով լիցքավորվող էլեկտրական սքեյթբորդ
07/06/2016 21:36

Արևային էներգիայով լիցքավորվող էլեկտրական սքեյթբորդ

Քաղաքային էլեկտրական փոքր փոխադրամիջոց ստեղծելու խնդիրը շարունակում է մնալ բազմաթիվ նորարարական ընկերությունների օրակարգում։ Center Young GmbH ընկերությունը ներկայացրել է էլեկտրական սքեյթբորդ, որը հնարավորություն ունի լիցքավորվելու արևային էներգիայի միջոցով։

Սքեյթբորդի մակերեսին տեղադրված է արևային պանել, որն էլ լիցքավորում է այն։ Ամբողջական լիքցավորման համար արևային եղանակին անհրաժեշտ է 4 ժամ։ Սքեյթբորդի առավելագույն արագությունը 30 կմ/ժ է, ամբողջական լիցքավորմամբ այն կարող է անցնել 16 կմ։ Սքեյթբորդը վաճառքի կհանվի 499 եվրո գնով։