374
21
2808
Կայացել է ԻՏՁՄ 16-րդ տարեկան համագումարը

Կայացել է ԻՏՁՄ 16-րդ տարեկան համագումարը

Մարտի 25-ին տեղի է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ տարեկան համագումարը:

Համագումարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: ԻՏՁՄ-ի տարեկան համագումարին ներկա էին նաև նաև ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և այլ հյուրեր:

Ողջունելով համագումարի մասնակիցներին, ԻՏՁՄ նագագահ Ալեքսանդր Եսայանը իր երախտագիտությունն է հայտնել ԻՏՁՄ անդամներին և աջակիցներին միության ռազմավարական խնդիրները  կյանքի կոչելու համար:

Համագումարի մասնակիցներին միության կողմից ներկայացվել է հոլովակ կրթական համակարգում արդեն գործող ինժեներական լաբորատորիաների  և առաջիկա պլանների մասին (Հոլովակի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=xwN55_80wdA):

Խոսելով ՀՀ կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի մասին, Ա. Եսայանը նշել է, - «Համոզված եմ, որ դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը պատմական իրադարձություն է, քանի որ այն արդյունքը, որն ակնկալում ենք արձանագրել այս ծրագրի ընթացքում, հսկայական է և աննախադեպ։ Մեր մանուկներին հնարավորություն ենք տալիս բացահայտելու և զարգացնելու իրենց տաղանդը, ստեղծում ենք որակյալ մասնագետների հսկա բանակ, որը պետք է վերականգնի և զարգացնի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական գերտերություն վարկանիշը, պետք է ապահովի Հայաստանի արդյունաբերական կտրուկ վերելք աշխարհի ամենանորարար և ամենաշահութաբեր ոլորտում, պետք է հեղափոխի կրթական և բիզնես մշակույթը։ Սա ազգային ծրագիր է մեզ համար»:

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ողջյունի խոսում նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ-ի դերը ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:
«Մենք չենք բավարարվում ոլորտի ներկայիս ձեռքբերումներով և հետևողականորեն շարունակելու ենք խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: Մենք պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը»,- ասել է վարչապետը՝ համագումարի մասնակիցներին մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:

Համագումարի շրջանակներում ԻՏՁՄ-ի և Կառավարության միջև՝ ի դեմս Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, ստորագրվել է համագործակցության հուշագիր «ՀՀ համայնքներում և  հանրակրթության  համակարգում  նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում համագործակցելու մասին: Ըստ հուշագրի՝ կողմերը ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար կհամատեղեն ջանքերը:  Կողմերը նաև նշեցին, որ ինժեներական լաբորատորիաների առկայությունը լուրջ մրցակցային առավելություն է տալիս Հայաստանին միջազգային շուկայում, ինչպես նաև կարող է հանդիսանալ 2019 թ.  Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT) Հայաստանի հանրապետությունը՝ որպես տեխնոլոգտական երկիր ներկայացման առանցքային թեմաներից մեկը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը իր ելույթում նշել է, որ ինժեներական լաբորատորիների ներդրումը բացի տարեկան երկնիշ աճից, հնարավորություն կտա նաև յուրաքանչյուր տարի 10000-15000 նոր աշխատատեղ ստեղծել: Կ. Վարդանյանը նաև անդրադարձել է բուհական կրթական համակարգին  և առաջարկել, որ ԲՈՒՀ-երը վերածվեն գիտակրթական օջախների եւ զբաղվեն պրակտիկ խնդիրների լուծմամբ, որպեսզի ուսանողները, համալսարաններից դուրս գալուն պես, համալրեն ընկերությունների շարքերը: «Այսօր ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ ունեն կրթական կենտրոններ, որտեղ լուծում են այն բացերը, որոնք առկա են կրթական համակարգում: Ստացվում է երկակի ծախս է կատարվում. մեկ անգամ պետությունն է ծախսում, մյուս անգամ ընկերությունը: Օրինակ, հնարավոր է բանակի եւ տեխնոլոգիական համալսարանների միաձուլումը, երբ ուսանողն առաջին կուրսից սկսած սկսում է լուծել բանակի խնդիրները», -նշել է Կարեն Վարդանյանը:

Համագումարի ընթացքում տեղի է ունենցել նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների հերթական ընտրություն: ԻՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվել է Ալեքսանդր Եսայանը: Քվեարկության ընթացքում ԻՏՁՄ վարչության անդամներ  են ընտրվել «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր  հիմնադրամ»-ի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը,  «Դ-Լինք Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը , «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գևորգյանը:  «Զանգի Լայվքոմ» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի ընտրվել է որպես վերստուգող:

Հիշեցնենք, որ միությունը հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և  բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը : Դրանք են՝ «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես Ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:

Կարճ հասցե: geek.am/u/5255.html
Հայաստան ԻՏՁՄ Կարեն Վարդանյան Հովիկ Աբրահամյան Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS