Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Սիլիկոնյան հովտում ներկայանալու և սեփական բիզնեսը խթանելու նոր հնարավորություն
10/03/2016 21:36

Սիլիկոնյան հովտում ներկայանալու և սեփական բիզնեսը խթանելու նոր հնարավորություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Համաշխարհային բանկը, համագործակցելով Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամի հետ, կազմակերպում են Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագիր՝ Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի շրջանակում:

Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի նորաստեղծ և նոր լուծումներ առաջարկող ընկերությունները: Ծրագիրը ներառում է սեմինարներ, մենթորություն, ինչպես նաև Հայաստանում ու ԱՄՆ-ում գործարար կապեր հաստատելու հնարավորություն: Հայաստանյան փուլն անցած ընկերություններից կընտրվեն 5-ը, ովքեր կմասնակցեն 2016 թվականի հունիսին Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին նվիրված համաժողովին՝ հնարավոր ներդրողների, գործընկերների, հաճախորդների և աքսելերատորների հետ կապեր հաստատելու նպատակով: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու նաև CEED-ի համաշխարհային ցանցի անդամ հանդիսացող գործարարների և ներդրողների հետ:

Ծրագրում ներառված են մի շարք թեմաներ, այդ թվում՝
– Ապրանքատեսակի համապատասխանությունը շուկային
– Հաճախորդների հետ հարաբերությունների կազմակերպում
– Լուծումների/ապրանքատեսակի  դիրքավորում
– Ընկերության աճի և զարգացման հեռանկարներ

Հաջողակ ձեռներեցները և փորձագետները կուղղորդեն մասնակիցներին բիզնես մոդելի առաջխաղացման, շուկայում ներկայանալու ռազմավարության մշակման, արտասահմանյան ներդրողների և հաճախորդների հետ աշխատելու հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորման հարցերում:

Տեղերը սահմանափակ են։ Դիմումի վերջնաժամկետն է մարտի 15-ը: Դիմումի ձևը կարող եք լրացնել այստեղ՝ http://goo.gl/forms/wAkoQlCEdt:

Նախապատվությունը կտրվի մշակված լուծումներ ունեցող ընկերություններին:

Ծրագիրը մեկնարկելու է մարտին և կավարտվի մայիսին, իսկ հաջորդիվ աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում: Ծրագրի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Թարգմա¬նություն նախատեսված չէ, ուստի երկու լեզուների իմացությունը պարատադիր է ծրագրից լիարժեք օգտվելու համար։

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել [email protected] հասցեով: