Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ին պատկանող Boston Dynamics-ը հսկայական առաջընթաց է գրանցել երկոտանի ռոբոտի ստեղծման գործում
24/02/2016 22:15

Google-ին պատկանող Boston Dynamics-ը հսկայական առաջընթաց է գրանցել երկոտանի ռոբոտի ստեղծման գործում

Boston Dynamics ռոբոտատեխնիկական ընկերությունը, որը պատկանում Է Google-ին, ներկայացրել Է Atlas հումանոիդային ռոբոտի նոր տերբերակը:

Նորացված Atlas-ը կարող Է տեղաշարժվել շենքերի ներսում եւ կտրտված տեղանքով, իսկ ընկնելու դեպքում կարող Է ինքնուրույն ոտքի կանգնել: 175-սանտիմետրանոց ռոբոտը կշռում Է շուրջ 82 կիլոգրամ: Atlas-ը հանդերձված Է լիդարով եւ տվիչների լրակազմով, ռոբոտը շարժան  մեջ Է դրվում հիդրավլիկ համակարգի միջոցով:  

Հրապարակված տեսագրության մեջ Aylas-ն ինքնուրույն բացում Է դռներ, տեղաշարժվում ձյունապատ կտրտված տեղանքով եւ բարձրացնում 4,5-կիլոգրամանոց արկղեր: Ռոբոտը կարող Է հավասարակշռությունը պահապնել նույնիսկ բարդ պայմաններում: Նաեւ տեսագրության մեջ ցուցադրվում Է ընկնելուց հետո ինքնուրույն ոստքի կանգնելու ռոբոտի ունակությունը: