Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
2018թ․-ին Tesla ավտոմեքենաները ավտոմատ կառավարման միջոցով կկարողանան կտրել-անցնել ողջ ԱՄՆ-ը
12/01/2016 21:31

2018թ․-ին Tesla ավտոմեքենաները ավտոմատ կառավարման միջոցով կկարողանան կտրել-անցնել ողջ ԱՄՆ-ը

Էլեկտրամեքենաների արտադրության առաջատար Tesla ընկերությունը շարունակում է ավտոմատ կառավարման համակարգերի կատարելագործումը։ Ընկերության վերջին նորարությունը Summon կոչվող ֆունկցիան է։ Նոր ֆունկցիան մեքենային թույլ է տալիս ինքնուրույն կերպով մտնել կամ դուրս գալ ավտոտնակից։ Էլեկտրական համակարգերով դարապսների դեպքում մեքենան ինքնուրույն կերպով կարող է բացել կամ փակել դրանք։

Հիշեցնենք, որ անցած հոկտեմբեր ամսին Tesla-ն ցուցադրեց ավտոմատ երթևեկության համակարգեր, որոնք թույլ են տալիս առանց վարորդի երթևեկելու մայրուղիներում։

Tesla-յի սեփականատեր Էլոն Մասքը նշել է, որ ավտոմատ կառավարման մոդուլների ներդրումը կշարունակվի և 2018թ․-ին իրենց մեքենաները հնարավորություն կունենան առանց վարորդի կտրել անցնել ողջ ԱՄՆ-ը։

Նշենք, որ 2015թ․-ին Tesla-ն վաճառել է 17 192 S մոդելի մեքենա, ինքը 2014թ․ ցուցանիշը գերազանցում է 75%-ով։