374
21
2808
ԻՏՁՄ․ ՏՀՏ լիդերների ամփոփիչ հանդիպում-ֆորում

ԻՏՁՄ․ ՏՀՏ լիդերների ամփոփիչ հանդիպում-ֆորում

Դեկտեմբերի 12-ին և 13-ին Աղվերանում կայացել է ՏՀՏ լիդերների տարեվերջյան հանդիպում-ֆորումը: Ֆորումը նվիրված էր ԻՏՁՄ ռազմավարության երկու հիմնական բաղադրիչներին՝ տեխնոլոգիական կրթության և Հայաստանի ՏՏ առաջխաղացման հարցերին:

ՏՀՏ լիդերների հանդիպմանը բացի ՏՏ և կրթական ոլորտների ներկայացուցիչներից մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետի խորհրդական Հարություն Հայրապետյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Հարություն Ազգալդյանը։

Ֆորումի մասնակիցները քննարկել են  Ինժեներական համալսարանական կրթության բաղադրիչները, ինչպես  նաև ինժեներական մասնագիտական կրթության ոլորտում պետական քաղաքականությունը, Պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա Երևանի միջազգային տեխնոլոգիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը, ՏՏ և հարակից մասնագիտություններով միջին մասնագիտական կրթությունը խթանելու և մասնակի (կարճաժամկետ) բակալավրիատի հիմնման անհրաժեշտությունը, ինչպես նաև կրթության որակի հիմնախնդիրները։

Օրակարգում ներառված էր նաև հանրակրթական համակարգում ինժեներական կրթության ներդրման ծրագրերը, մասնավորապես դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրումը և 2016 թ. գործողությունների ծրագիրը:

Հայաստանի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման ծրագրի շրջանակներում՝ «ՎՕԼՕ» ընկերությունը հանդես է եկել հայկական տեխնոլոգիական ապրանքանիշի կիրառման հաջողության պատմությամբ, ներկայացրել է «Ի՞նչու Հայաստան» (whyArmenia.am) պլատֆորմը:

Ֆորումի ավարտին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ) անդամները ներկայացրել են Եթովպիայում Հայաստանի ՏՏ առաջխաղացման ծրագիրը և և 2016 թ. նախատեսվող գործողությունները:

Նշենք, որ ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007 թ.:  ՏՀՏ լիդերների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը և այլն: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն:

Կարճ հասցե: geek.am/u/5187.html
Հայաստան Հայաստան ԻՏՁՄ Photo

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2680 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS