Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը և Intel-ը Tag Heuer-ի հետ միասին ստեղծում են լյուքս դասի խելացի ժամացույց
09/11/2015 23:14

Google-ը և Intel-ը Tag Heuer-ի հետ միասին ստեղծում են լյուքս դասի խելացի ժամացույց

Ժամացույցներ արտադրող շվեյցարական հայտնի Tag Heuer 155-ամյա ընկերությունը հայտարարել է, որ Google և Intel կորպորացիաների հետ համատեղ թողարկում է 1500 դոլար արժողությամբ խելացի ժամացույց, որը կաշխատի Android Wear օպերացիոն համակարգով։ Ժամացույցը պատրաստված է տիտանից։ Tag Heuer-ի ղեկավար Ժան-Կլոդ Բիվերը նշել է, որ թողարկված խելացի ժամացույցը գնելու պահից երկու տարի անց կարող է փոխարինվել իրենց ընկերության համարժեք ցանկացած ժամացույցի հետ։

Սա առաջին դեպքն է, երբ աշխարհահռչակ շվեյցարական ընկերությունը խելացի ժամացույց է արտադրում՝ տեխնոլոգիական հսկաների հետ համագործակցության արդյունքում։ Tag Heuer-ի տնօրենը նոր սմարթֆվոչի արտադրությունն անվանել է ամուսնություն Շվեյցարիայի և Սիլիկոնե հովտի միջև։