Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Priv. Android սմարթֆոն BlackBerry-ի կողմից
06/11/2015 23:06

Priv. Android սմարթֆոն BlackBerry-ի կողմից

ԱՄՆ-ում մեկնարկել են BlackBerry Priv սմարթֆոնի վաճառքները։ Սմարթֆոնը դեռևս միայն հասանելի է AT&T բաժանորդների համար։ Priv-ի գինը կազմում է 699$:

Սմարթֆոնի էկրանի անկյունագիծը կազմում է 5.4″, իսկ կետային խտությունը՝ 2560x1440px: Priv-ի էկրանի եզրերը կորացված են։ Այն աշխատում է Android օպերացիան համակարգով։ Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սարքը զինված է Blackberry-ի հեռախոսների «ֆիրմային» ֆիզիկական ստեղնաշարով։

Priv-ն աշխատում է Qualcomm Snapdragon 808 1.8 GHz հաճախականությամբ պրոցեսորով, մարտկոցի հզորությունը 3410 mAh է, իսկ քաշը՝ 192 գրամ։