Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը ներկայացրել է Galaxy View խոշոր պլանշետը
29/10/2015 14:53

Samsung-ը ներկայացրել է Galaxy View խոշոր պլանշետը

IFA ցուցահանդեսի շրջանակներում Samsung կորպորացիան ներկայացրել է Galaxy View խոշոր չափի պլանշետը։ Galaxy View-ի էկրանի անկյունագծի չափը 18.4″ է, որակը՝ Full HD: Սարքը նախատեսված է տեսանյութերի և ֆիլմերի դիտման համար։ Սարքի մարտկոցների հզորությունը բավարարում է 8 ժամ անընդմեջ տեսանյութեր դիտելու համար։

Պլաշետն աշխատում է Android 5 օպերացիոն համակարգով, այն զինված է Samsung Exynos 7580 1.6 GHz հաճախականությամբ պրոցեսորով։ Galaxy View-ի օպերատիվ հիշողությունը 2GB է, իսկ ներքին հիշողությունը՝ 32GB և 64GB: Պլանշետն ունի նաև մինչև 128GB հիշողությամբ MicroSD քարտ տեղադրելու հնարավորություն։

Galaxy View-ն թողարկվում է երկու տարբերակով՝ SIM քարտով և առանց քարտի։ Պլանշետի կշիռը 2.65 կգ է։