Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
LG-ն ներկայացրել է Watch Urbane 2 խելացի ժամացույցը
02/10/2015 23:55

LG-ն ներկայացրել է Watch Urbane 2 խելացի ժամացույցը

Հարավկորեական LG կորպորացիան ներկայացրել է խելացի ժամացույցի հերթական մոդելը՝ LG Watch Urbane 2:

Նշվում է, որ սա Android Wear օպերացիոն համակարգով աշխատող առաջին ժամացույցն է, որն ունի կապի հետևյալ հնարավորությունները՝ LTE, 3G, Wi-Fi և Bluetooth: Հետաքրքրական է, որ ժամացույցի ամբողջական աշխատանքի համար հարկավոր չէ կապ հաստատել սմարթֆոնի հետ: Սակայն սմարթֆոնի հետ կապվելու հնարավորություն ևս կա, ժամացույցը կարող է կապվել և Android, և iOS համարգերով աշխատող սմարթֆոնների հետ: LG Watch Urbane 2-ը նաև հնարավորություն ունի ավտոնոմ կերպով զանգեր ընդունել և կատարել:

Սարքավորման էկրանն ունի խելացի ժամացույցների համար ամենաբարձր կետային խտությունը՝ 480x480px, 348ppi: Էկրանի տրամագիծը 1.38″ է:  Ժամացույցի լիցքավորումը բավարարում է նվազագույնը մեկ օր աշխատանքի համար:

Խելացի ժամացույցի տեխնիկական բնութագրիչները հետևյալն են.

Էկրան` P-OLED, 480x480px, 348ppi
Պրոցեսոր՝ Qualcomm Snapdragon 400 1,2 GHz
Հիշողություն՝ 4 GB eMMC / 768 MB LPDDR3
Մարտկոց՝ 570 mAh
Կապ՝ Bluetooth 4.1, Wi-Fi, LTE, 3G