250
2497
Ucom. ԴիջիԹեքի մասնակից ընկերությունների թիվն աճել է 70%-ով

Ucom. ԴիջիԹեքի մասնակից ընկերությունների թիվն աճել է 70%-ով

Հոկտեմբերի 2-ին մեկնարկում է 11-րդ ամենամյա ԴիջիԹեք  տեխնոլոգիական ցուցահանդեսը: ԴիջիԹեքն այս տարի բացառիկ է և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:

Եռօրյա միջազգային ցուցահանդեսը, որը կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը, մեկ հարկի տակ կմիավորի շուրջ 170 ընկերություն և 40 հազար այցելու:  Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» և այլն), մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից (Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն):
ԴիջիԹեք 2015-ի մասնակից՝ Հյուսիսային Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Ericsson ընկերության Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Կիրիլ Մոռոզովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասել է, - «ԴիջիԹեք ցուցահանդեսը յուրահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս քննարկելու թվային ենթակառուցվածքների ապագա զարգացումները և ժամանակակից բոլոր տեխնոլոգիաների ռեալիզացման անհրաժեշտ ճանապարհները»:

ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է, - «Այս տարի մեր ընկերությունը կրկին կներկայանա յուրահատուկ տաղավարով, նոր անակնկալներով և նորարարական առաջարկներով: Շատ չբացելով փակագծերը՝ նշեմ, որ այս տարի կներկայացնենք IP հեռուստատեսության նոր ժամանակակից լուծումներ, ինչպես նաև չորրորդ սերնդի 4G/LTE ցանց: Մեր ընկերությունը թևակոխել է զարգացման մի նոր փուլ: Շուտով մենք մեր բաժանորդներին ներկայանալու ենք նոր, շատ հետաքրքիր և գրավիչ առաջարկներով»:

«Հպարտությամբ արդեն կարող եմ արձանագրել, որ ԴիջիԹեքի հանդեպ հետաքրքրությունը նախորդ տարվա համեմատ շեշտակի աճել է: Ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն աճել է շուրջ 70 տոկոսով, այսինքն առաջիկա 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական հայությունը բացառիկ հնարավորություն ունի ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին և առաջարկներին: Առանձանկի գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը կոնսոլիդացրել է համայն հայությանն ու տեխնոլոգիական առաջատարներին:  Տեխնոլոգիական հայության մի մասը կհանդիսանա  նաև ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայերի պատվիրակությունը», - ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակներում հայ անվանի գրոսմայստերները կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ: Վերջինս ստեղծվել է մեր հայրենակցի կողմից և չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին:   Տեղի կունենան նաև RoboFest փառատոն, խաղային հեքեթոն, ԴիջիԼայֆ սեմինարներ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ:

Հավելենք, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի պլատինե հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը:                   

Կարճ հասցե: geek.am/u/5124.html
Ucom Ucom Կարեն Վարդանյան UITE Հայկ Եսայան DigiTec

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2735 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Հայկական ServiceTitan ստարտափը գնահատվում է 1.65 մլրդ

Տնային ծառայություններ մատուցող բիզնեսների համար Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից հիմնադրված շարժական և ամպային ServiceTitan պլատֆորմը ստացել է 165 մլն ԱՄՆ դոլար ներդրում։ Այս ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

uCloud ամպային լուծումների գները նվազել են 20%-ով

Ucom ընկերության կողմից մեկուկես տարի առաջ կորպորատիվ հաճախորդների համար ներկայացրած uCloud ամպային լուծումներն այսօրվանից կտրամադրվեն առավել մատչելի՝ 20%-ով նվազած գներով։ Մասնավորապես՝ Linux/Unix կամ ազատ հասանելիություն ...

Various

image

Beeline. դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան

Beeline-ի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) համատեղ ծրագրի շրջանակում հինգ դպրոցների աշակերտները ծանոթանում են արևի էներգիայի կուտակման և օգտագործման տեխնոլոգիաներին։ Այս դասերը կազմակերպվում և ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS