374
21
2808
Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը և Seedstars Երևանը համախմբել են բազմաթիվ ծրագրավորողների և ստարտափների

Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը և Seedstars Երևանը համախմբել են բազմաթիվ ծրագրավորողների և ստարտափների

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի և Seedstars World ընկերության հետ համատեղ մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում կազմակերպել են  հետաքրքիր մրցույթային օր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ստարտափների համար։

«Ամպային տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում: Արդյունքում՝ նրանք մշակել են բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում», - նշել է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվել է ամպային տեխնոլոգիաների և ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից թիմերը կիրառել են լուծումներ մշակելիս։ Շուրջ վեց ժամ աշխատելով՝ մասնակիցները ժյուրիի դատին են ներկայացրել իրենց արտադրանքի նախատիպը։ Առաջին տեղը զբաղեցրած Հակադրոմ թիմն արժանացել է  650,000 ՀՀ դրամ մրցանակի։ Երկրորդ տեղի համար սահմանված 350,000 ՀՀ դրամ մրցանակը վաստակել է PaxIT թիմը։  Զբաղեցնելով երրորդ հորիզանականը՝ արժեքավոր մրցանակի է արժանացաել  նաև dHunt թիմը։ Միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերությունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ 1,500 ԱՄՆ դոլար, որը վաստակել է Մակրոսոֆթ թիմը։

Միջոցառման երկրորդ մասը նշանավորվել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլով, որը նախատեսված էր կայացած ստարտափների համար։ «Seedstars World-ը մի հարթակ է, որը կապ է ստեղծում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնե հովտի և Արևմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը։ Մեկ տարվա մեր փորձառությունը ցույց է տվել, որ զարգացող երկրներում առավելագույն արդյունքի կարելի է հասնել մասնագետներին խրախուսելով և ձեռնարկատիրության մեջ ներդրումներ կատարելով»,- նշել է Ալիզ Դե Տունակը՝ Seedstars World-ի գործադիր տնօրենը։ Միջոցառման ընթացքում, հայցադիմումով ներկայացած 35 ստարտափից ընտրված 12-ն իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ 2016 թ․ին Շվեցարիայում կայանալիք  Seedstars World-ին Հայաստանը կներկայացնի Eye Care Plus ստարտափը։

Հեքըթոն[ՅԱՆ]-ին մշտապես աջակցել են տեղական  ընկերությունները։ Այս տարի միջոցառմանն աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ,  Հովնանյան Ինտերնեյշընլ, Սիքստ և Թի-Էս-Դի ընկերությունները: Միջոցառման մասնակիցներն օգտվել են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի առաջարկած բարձրակարգ ծառայություններից: Պատահական չէ, որ «Hackathon[Yan]» մրցույթի անցկացման վայր էր ընտրվել «Վահագնի» բնակելի թաղամասը: Թաղամասի բնակիչներն օգտվում են «ՔԱՌՅԱԿ» սակագնային պլանից, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջին անգամ  Հայաստանում, ներկայացրել է օպտիկամանրաթելային տեխնոլոգիաներով մատուցվող՝ IP հեռուստատեսության, ինտերնետ կապի, ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայությունների համալիր լուծում: «Վահագնի» բնակելի թաղամասը միացած է 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական (մագիստրալ) ինտերնետ ցանցին:

Կարճ հասցե: geek.am/u/5020.html
Vivacell-MTS Hackathon

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS