Beeline-ը ամփոփեց 2014թ. ընկերության բջջային բաժանորդների թիվը գերազանցել է 777 հազարը

Beeline-ը ամփոփեց 2014թ. ընկերության բջջային բաժանորդների թիվը գերազանցել է 777 հազարը

Beeline Հայաստանն ամփոփեց 2014 թ.-ի ֆինանսական և գործառնական արդյունքները: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ներկայացրեց հայաստանյան շուկայում Beeline-ի հիմնական ձեռքբերումները,  ֆինանսական արդյունքներն, ինչպես նաև խոսեց ընկերության առաջիկա ծրագրերի մասին:

Beeline-ը 2014 թվականը եզրափակեց բջջային սեգմենտի բաժանորդային բազայի և բջջային ինտերնետի ծառայության հասույթի աճով և բաժանորդների արտահոսքի զգալի կրճատումով: Այսպիսով, Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը 2014 թվականին գերազանցեց 777 000-ը, ինչը 27 000-ով ավել է քան 2014 թ.-ի 3-րդ եռամսյակի ցուցանիշը և 82 000-ով ավել քան 2013 թ.-ի վերջի ցուցանիշը:

Ընկերության բջջային ինտերնետի ծառայությունների ընդհանուր հասույթը  2014 թ.-ին կազմել է 6 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 0,9 մլն.-ով ավել է 2013 թ.-ի շարժական ինտերնետի ծառայություններից ստացված  հասույթից: 2014 թ.-ի 4-րդ եռամսյակում բաժանորդների արտահոսքը կազմել է 10,9 %, որը 1,5%, ցածր է 2013թ.-ի 4-րդ եռամսյակի ցուցանիշից: 2014 թ.-ին ընկերության ֆիքսված կապի ծառայության ընդհանուր գործառնական հասույթը 2013 թ.-ի համեմատ նվազել է 6 %, ինչը պայմանավորված է ծառայության պահանջարկի գլոբալ նվազեցման միտումով:

Ընդհանուր առմամբ 2014 թ.-ին Beeline-ն իրականացրել է 14 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում, որը 3 մլն.-ով ավել է քան 2013 թվականի ներդրումները: Մեկնաբանելով Հայաստանում ներդրումների աճը` Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. - «Անցած 2014 թ.-ը նշանակալի էր  ընկերության զարգացմանն ուղղված կապիտալ ներդրումների աճով: Այդ ներդրումների շնորհիվ գործարկվել է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային գերարագ ինտերնետ ծառայությունը, շարունակվել են մարզերի թվայնացման և բջջային կապի բազային կայանների քանակի ավելացման աշխատանքները»:

Նշենք, որ 2014 թ.-ին բջջային բազային կայանների ընդհանուր թիվը 2013 թ.-ի համեմատ ավելացել է 12 %, իսկ Beeline-ի կապիտալ ներդրումները միայն 2014 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել են 6 մլն. ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ Հայաստանում Beeline-ի հարկային վճարումները  2014 թ.-ին  գերազանցել են 14 մլրդ. դրամը:

Նշենք, որ Beeline-ի համար 2014 թ.-ը նշանակալի էր նաև 3 խոշոր հաճախորդամետ նախաձեռնությունների մեկնարկով: Ընկերությունը մշակեց նոր ռազմավարություն՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարելավմանը (NPS)  և հաճախորդամետ ընկերության ձևափոխմանը: Գործարկվել է «Պարզ, հարմար, քեզ համար» և «Իսկ որքա՞ն ես վճարում դու» մարքեթինգային ռազմավարությունը:

«Հատկապես ցանկանում եմ շեշտել 2014 թ.-ին հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի (NPS) ռեկորդային աճը, որը 2013 թ.-ի համեմատ ավելացել է 13 %: Բաժանորդային բազայի ավելացումը, բաժանորդների արտահոսքի նվազեցումը և նոր առաջարկների գործարկումը խոսում է մեր զարգացման ճիշտ ուղության մասին և հաստատում այն, որ բաժանորդների համար մեզ հետ պարզ է և հարմար: Անցած 2014 թ.-ը մեզ համար դարձավ լուրջ փորձությունների տարի, որոնք մենք հաղթահարեցինք, սակայն 2015 թ.-ը լի է նոր միտումներով և հեռահաղորդակցության ոլորտը ևս բացառություն չէ: Նոր տարում հնարավոր են նաև գնային փոփոխություններ և օպտիմալացման ծրագրեր` կապված այլ երկրներում կապի գնային փոփոխությունների հետ»- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք նաև, որ 2014 թ.-ին Beeline-ն արժանացավ հինգ հեղինակավոր մրցանակների: Սեպտեմբերին 5-րդ ամենամյա դիվանագիտական և բիզնես ֆորումում Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ «Լավագույն օտարերկրյա ներդնող» կոչմանը: Հոկտեմբերին Beeline-ը ճանաչվեց «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր», իսկ տարեվերջին՝ «Էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն»: Միևնույն ժամանակ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվեց «Տարվա լավագույն ղեկավար»:

Կարճ հասցե: geek.am/u/4924.html
Beeline Telecom Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Հայաստան Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS