Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Web Camp Azure. Բացառիկ դասախոսություն անվանի դասախոս Նեյլ Ռուդինի կողմից
26/02/2015 16:57

Web Camp Azure. Բացառիկ դասախոսություն անվանի դասախոս Նեյլ Ռուդինի կողմից

Հավատարիմ մնալով իր ավանդույթներին և քաջալերելով Մայքրոսոֆթի նորարար տեխնոլոգիաների կիրառումը բոլոր հարթակների համար` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և «Մայքրոսոֆթ» ԱրԷյ ընկերությունը ուրախ են տեղեկացնել, որ ս. թ. մարտի 3-ի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «Web Camp Azure» թեմայով մեկօրյա դասընթացը, որը կվարի  Մայքրոսոֆթի տարածաշրջանային տնօրեն, դ. Նեյլ Ռուդինը:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան Visual Studio-ի և NuGet նորություններին: Դասընթացի թեմաներն են`   

• Visual Studio 2013:
• Visual Studio-ն  HTML-ի, CSS-ի և JavaScript-ի համար լավագույն խմբագիրը:
• ASP.NET-ի նոր հնարավորությունները:
• Վեբ հավելվածների ստեղծում ASP.NET տեխնոլոգիաներով

Դասընթացի ընթացքում մասնակիցները կստեղծեն կայք՝օգտագործելով ASP.NET MVC, Entity Framework Code First և Windows Azure Web Sites ծրագրերը:   

Դասընթացի օրակարգը

10.00-10.30 -Գրանցում
10.30-12.30 -դասախոսություն (2ժամ)
12.30-13.30 ընդմիջում
13.30-15.00 դասախոսություն (1.5ժամ)
15.00-15.30 սուրճի ընդմիջում
15.30-17.00 դասախոսություն (1.5ժամ)
17.00-18.00 հարց/պատասխան

Դասախոսությունը կիրականացվի անգլերեն լեզվով:

Դոկտոր Նեյլ Ռուդինը դասախոս է, ձեռներեց և ներդրող:  Նա գործում է ծրագրային ապահովման ոլորտում եմ 1980-ական թվականներից: 1990-ականերից նա աշխատում է Մայքրոսոֆթ ընկերությունում: Նրա հաճախորդների թվում են Microsoft-ը, Intel-ը, Nvidia-ը, EDI-ը և շատ ուրիշ կազմակերպություններ: Նա ունի Ծրագրային ապահովման վերաբերյալ բազմաթիվ գրքեր: Մասնակցությունն անվճար է:

Մասնակցելու համար այցելեք https://8eacc6acd3f2491cb1e91259fc20d751.eventday.com/ կայք և գրանցվեք: Քանի որ տեղերը սահմանափակ են, ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: