Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TaigaPhone. ռուսական գերպաշտպանված սմարթֆոն Kaspersky Lab-ի կողմից
19/02/2015 14:35

TaigaPhone. ռուսական գերպաշտպանված սմարթֆոն Kaspersky Lab-ի կողմից

Համացանցում տարածված լուրերի համաձայն ՏՏ անվտանգության ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը հանդիսացող Կասպերսու Լաբորատորիան պատրաստվում է թողարկել Taiga Phone կոչվող սմարթֆոնը, որը պետք է աչքի ընկնի իր անվտանգությամբ և գերպաշտպանվածությամբ:

Նախագիծն անձամբ գլխավորում է ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսու կինը՝ Նատալյա Կասպերսկայան: Տեղեկատվության համաձայն սմարթֆոնը կապահովի օգտատիրոջ տեղեկատվության և տվյալների անվտանգության անչափ բարձր մակարդակ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է օգտատիրոջ նկարներին, անձնական ֆյալերին, խոսակցություններին և տեղորոշմանը:

Սմարթֆոնը կաշխատի Android օպերացիոն համակարգով, սակայն կօգտագործվի Taiga Systems-ի կողմից կատարելագործված տարբերակը, որը թույլ կտա ճկուն կերպով կարգավորել սարքավորման անվտանգության մակարդակը՝ մասնավորապես անջատել կամ միացնել տեսախցիկը, խոսափողը, տեղորոշման մոդուլը և այլն:  Սմարթֆոնը կպահպանի Google Play-ից օգտվելու հնարավորությունը: Սմարթֆոնի տեխնիկական տվյալները, թողարկման ժամկետները, գինը և արտաքին տեսքը դեռևս անհայտ են: