Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Vertu-ն թողարկել է Signature Touch մոդելի չափազանց թանկ սմարթֆոն
18/02/2015 16:40

Vertu-ն թողարկել է Signature Touch մոդելի չափազանց թանկ սմարթֆոն

Լյուքս դասի հեռախոսներ արտադրող Vertu ընկերությունը թողարկել է Signature Touch սմարթֆոնի Pure Jet Red Gold մոդելը: Սմարթֆոնը տիտանե է՝ պատված բարձր կարգի կաշվով: Սմարթֆոնն ունի նաև որոշ ոսկյա դետալներ: Ինչ կայանում է տեխնիկական ցուցանիշներին, ապա սմարֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով, զինված է քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցեսորով, ունի 2 GB օպերատիվ հիշողություն: Տեսախցիկները 2 և 13 մեգապիքսել են, հեռախոսն աշխատում է նաև LTE ցանցերում:
Սմարթֆոնի գինը բավական թանկ է՝ անգամ Vertu-ի չափանիշներով՝ 21 հազար դոլար: