Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG Watch Urbane` լյուքս դասի խելացի ժամացույց
16/02/2015 14:50

LG Watch Urbane` լյուքս դասի խելացի ժամացույց

LG ընկերությունը հայտարարել է, որ մարտի սկզբին իսպանական Բարսելոնայում կայանալիք MWC 2015 կոնգրեսի ընթացքում ցուցադրելու է Watch Urbane լյուքս դասի խելացի ժամացույցները: Սմարթվոչերն աշխատում են Android Wear օպերացիոն համակարգով: Ժամացույցերը մետաղյա են, դրանք թողարկվելու են երկու գունային տարբերակով՝ ոսկեգույն և արծաթագույն:

Սմարթվոչերն ունեն 1.3″ տրամագծով P-OLED էկրան, որի կետային խտությունը 320x320px է, իսկ հագեցվածությունը՝ 245 ppi: Սարքավորումների օպերացիոն հիշողությունը 512 mb է, իսկ ներքին հիշողությունը՝ 4 GB: Նշենք, որ ժամացույցների տեխնիկական ցուցանիշները կրկնում են LG-ի կողմից թողարկված, աշխարհի ամենահայտնի սմարթվոչ, LG G Watch R մոդելի ցուցանիշները:

Հավելենք, որ Watch Urbane դասի ժամացույցների գոտիները իրականացված են տարբեր գույնի բարձրորակ կաշվից: Վերջում նշենք, որ ժամացույցների արժեքի մասին դեռևս տեղեկություններ չկան: