Նոյեմբեր, 2021
November 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG-ն Google-ի հետ համատեղ վիրտուալ իրականության ակնոց է մշակում
11/02/2015 13:59

LG-ն Google-ի հետ համատեղ վիրտուալ իրականության ակնոց է մշակում

LG-ն Google ընկերության հետ համատեղ մշակում է վիրտուալ իրականության ակնոց, որի հիմքն է հանդիսանալու Google Cardboard-ը: Այս մասին հաղորդում է Engadget-ը: 

Ակնոցը նախատեսված է լինելու LG G3 սմարթֆոնի հետ աշխատելու համար և ստանալու է VR for G3 անվանումը: Հատուկ մշակված տեխնոլոգիան օգտատերերին հնարավորություն կտա առանց սարքի էկրանին դիպչելու կառավարել այն: Վիրտուալ իրականության ակնոցի նոր մոդելում ևս օգտագործվելու է Google-ի VR հարթակը: 

Թե ինչքան է արժենալու VR for G3-ը, դեռևս հայտնի չէ: Հաղորդվում է, որ մի շարք երկրներում ակնոցը վաճառվելու է G3 սմարթֆոնի հետ, սակայն թե որ երկրների մասին է խոսքը, LG-ն առայժմ չի հաղորդում: