Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Headoc. Սարք, որը կօգնի պայքարել գլխացավի դեմ
10/02/2015 11:33

Headoc. Սարք, որը կօգնի պայքարել գլխացավի դեմ

Ամերիկյան սթարթափներից մեկը Indiegogo համաֆինանսավորման հարթակում ներկայացրել է Headoc սարքը, որն օգնում է հաշված րոպեների ընթացքում ազատվել գլխացավից: 

Գլխացավի և հոգնածության դեմ պայքարում սարքը միաժամանակ օգտագործում է երեք տեխնոլոգիա՝ ինֆրակարմիր ֆոտոթերապիա, բացասական իոնների ճառագայթում և վիբրացիա: Հեղինակների խոսքով՝ բացասական իոնների ճառագայթումը դրական ազդեցություն է ունենում մարդու հիշողության և ընդհանուր տրամադրության վրա: 

Նախագծի ֆինանսավորման փուլը մեկնարկել է փետրվարի 3-ին և շարունակվելու է մինչև մարտի 3-ը: Ներկա պահի դրությամբ ամերիկացի սթարթափերներին հաջողվել է ներգրավել անհրաժեշտ գումարի 32%-ը: