Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ideum Duet. Windows և Android համակարգերով աշխատող «խելացի» սեղան
29/01/2015 14:17

Ideum Duet. Windows և Android համակարգերով աշխատող «խելացի» սեղան

Եթե նոր սմարթֆոնների ու պլանշետների էկրանների մեծությունը Ձեզ չի բավարարում, ապա Ձեր ուշադրությանն ենք ցանկանում ներկայացնել Ideum Duet «խելացի» սեղանը: Սարքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն միաժամանակ աշխատում է և՛ Windows, և՛ Android օպերացիոն համակարգերով: 

Android 4.4 Kitkat հարթակի անխափան աշխատանքի համար պատասխանատու է 2 ԳՀց հաճախականությամբ և 2 Գբ օպերատիվ հիշողությամբ Rockchip RK3288 պրոցեսորը: Երկրորդ՝ Windows 8 հիմքով տարբերակի համար օգտագործվել է 3,2 ԳՀց հաճախականությամբ և 8 Գբ օպերատիվ հիշողությամբ Core i5-4570R պրոցեսորը: 

Դիսփլեյի անկյունագիծը 42 դյույմ է, թույլատրությունը՝ 1920х1080 պիքսել: «Խելացի» սեղանի արժեքը 7950 ԱՄՆ դոլար է: