Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple Watch-ը վաճառքի կներկայացվի ապրիլին
29/01/2015 12:36

Apple Watch-ը վաճառքի կներկայացվի ապրիլին

Apple-ի այդքան սպասված «խելացի» ժամացույցը վաճառքի է ներկայացվելու այս տարվա ապրիլին: Այս մասին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը: Հերթական համաժողովներից մեկի ժամանակ վերջինս նշել է, որ սարքի մշակման գործընթացն ընթանում է նախապես որոշված գրաֆիկին համապատասխան:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Apple-ն իր առաջին կրելի սարքը թողարկում է շատ ավելի ուշ, քան մրցակիցները: Նմանատիպ գաջեթներ արդեն ներկայացվել են մի շարք ճանաչված ընկերությունների կողմից: Ընդ որում՝ iWatch-ն առանձնանում է իր բավականին բարձր գնով: Ժամացույցի բազային մոդելի գինը կազմում է 349 ԱՄՆ դոլար, իսկ ավելի լայն հնարավորություններով հագեցած տարբերակները, բնականաբար, կվաճառվեն շատ ավելի բարձր գներով: 

Apple ընկերության տնօրենը «խելացի» ժամացույցի վերաբերյալ հայտնել է նաև իր անձնական կարծիքը: Քուքի խոսքերով՝ iWatch-ը դարձել է իր կյանքի անբաժանելի մի մասը: