Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft ընկերությունը ներկայացրել է HoloLens ակնոցը
22/01/2015 13:09

Microsoft ընկերությունը ներկայացրել է HoloLens ակնոցը

Հունվարի 21-ին տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Microsoft ընկերությունը Windows 10-ից բացի ներկայացրեց նաև HoloLens ակնոցը, որը հնարավորություն է տալիս ձայնային հրահանգների և ժեստերի օգնությամբ փոխազդել վիրտուալ օբյեկտների հետ: Ակնոցի աշխատանքը համակցված չէ սմարթֆոնի կամ որևէ այլ սարքի հետ, այն աշխատում է երկու պրոցեսորով և հագեցած է մի շարք ներդրված սենսորներով:

Ակնոցի հետ աշխատանքը լիարժեք դարձնելու նպատակով Microsoft-ը մոտ ապագայում նախատեսում է թողարկել Holo Studio հավաքածուն: Ենթադրվում է, որ HoloLens վիրտուալ իրականության ակնոցը վաճառքի կներկայացվի Windows 10-ին զուգահեռ: