Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը Tizen օպերացիոն համակարգով աշխատող տեսախցիկ է մշակում
20/01/2015 13:32

Samsung-ը Tizen օպերացիոն համակարգով աշխատող տեսախցիկ է մշակում

Առաջիկայում սպասվում է Samsung ընկերության ևս մեկ սարք, որն աշխատելու է Tizen օպերացիոն համակարգով: Այս անգամ խոսքը ոչ թե սմարթֆոնի, այլ NX500 անհայելի տեսախցիկի մասին է: 

Նոր սարքը հագեցած է 3 դյույմանոց Super AMOLED դիսփլեյով, BSI APS-C ֆորմատի 28 Մպ սենսորով, ինչպես նաև արագ ավտոֆոկուսի համակարգով, որը հնարավորություն է տալիս 1 վայրկյանում 9 կադր նկարել: Ֆոտոխցիկից տվյալների փոխանցումն իրականավցում է Bluetooth, Wi-Fi և NFC կապերի միջոցով:

Նոր Samsung NX500 տեսախցիկի թողարկման և արժեքի մասին տեղեկություններ առայժմ չեն հայտնում: