Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Flappy Bird-ը վերածվելու է խաղային ավտոմատի
14/01/2015 17:48

Flappy Bird-ը վերածվելու է խաղային ավտոմատի

Bay Tek Games ընկերությունը հայտարարել է այն մասին, որ մոտ ապագույմ Flappy Bird-ը թողարկվելու է խաղային ավտոմատի տարբերակով:

Մամուլի հաղորդագրության համաձայն`ավտոմատը հագեցած է լինելու 42 դյույմ անկյունագծով դիսփլեյով, իսկ խաղն ինքնին բջջային տարբերակից շատ չի տարբերվելու և կառավարվելու է ընդամենը մեկ կոճակով: Թե երբ է խաղային ավտոմատը վաճառքում հայտնվելու, առայժմ հայտնի չէ:

Առաջին անգամ Flappy Bird խաղը ներկայացվել է App Store-ում, 2013 թվականին: Խաղում տեղադրված գովազդն օրական ավելի քան 50 000 ԱՄՆ դոլար եկամուտ էր ապահովում: 2014 թվականի ապրիլին խաղը հեղինակի կողմից հեռացվել էր App Store-ից, սակայն որոշ ժամանակ անց այն կրկին հասանելի դարձավ հավելվածների առցանց խանութում: