Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG-ն Audi ընկերության հետ համատեղ WebOS հիմքով ժամացույց է թողարկել
12/01/2015 16:40

LG-ն Audi ընկերության հետ համատեղ WebOS հիմքով ժամացույց է թողարկել

LG և Audi ընկերությունները համատեղ մշակել և թողարկել են «խելացի» ժամացույց, որն առաջին անգամ ցուցադրվել է CES 2015 ցուցահանդեսի շրջանակներում: Այն ներկայացվել է որպես Audi մակնիշի ավտոմեքենաների համար նախատեսված աքսեսուար:

Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվեցին նոր ժամացույցի բոլոր հնարավորությունները: Պարզվում է՝ սարքի միջոցով կարելի է, օրինակ, կողպել մեքենայի դուռը: Արտաքին տեսքով այն նման է LG ընկերության նախորդ՝ G Watch R մոդելին, սակայն բավականին տարբերվում է հատուկ հավելվածով ու յուրօրինակ թվատախտակով: Բացի այդ, նոր մոդելի ժամացույցն աշխատում է ոչ թե Android, այլ WebOS օպերացիոն համակարգով: 

Առայժմ հայտնի չէ, թե երբ է նոր սարքը հասանելի լինելու վաճառքում: Որոշ լրագրողների պնդմամբ՝ շուկայում այն հայտնվելու է 2016 թվականին: