Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հունվարի 7-ին կմեկնարկի Nokia N1 պլանշետի վաճառքը
27/12/2014 16:37

Հունվարի 7-ին կմեկնարկի Nokia N1 պլանշետի վաճառքը

Բոլորովին վերջերս համացանցում լուրեր էին տարածցվել այն մասին, որ Noka-ն պատրաստվում է Android պլանշետ թողարկել և օրերս բոլոր ենթադրություններն ի վերջո հաստատվեցին ընկերության կողմից: Հայտնի է դարձել, որ պլանշետը վաճառքի է ներկայացվելու հունվարի 7-ին: 

Nokia N1-ը ստացել է նորաոճ մետաղական կորպուս, տարողունակ մարտկոց, աշխատանքի հիմքում ընկած է 2,3 ԳՀց հաճախականությամբ 64-բիթանոց Intel Arom պրոցեսորը: Պլանշետի 2048×1536 պիքսել թույլատրությամբ 7,9 դյույմանոց IPS էկրանը պատված է Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով:

Սարքը հագեցած է 5 Մպ դիմային և 8 Մպ հիմնական տեսախցիկներով, 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաև Wi-Fi, Bluetooth 4.0 և GPS կապերի հնարավորությամբ: Սարքի չափսերն են 200,7х138,6х6,9 մմ, քաշը` 318 գրամ: