Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
LG և Mercedes ընկերությունները ավտոմեքենայի անվտանգության նոր համակարգ են մշակում
27/12/2014 14:17

LG և Mercedes ընկերությունները ավտոմեքենայի անվտանգության նոր համակարգ են մշակում

Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կորեական LG ընկերությունն ու գերմանական Mercedes-Benz կոնցեռնը հայտարարել են ավտոմեքենաների համար նախատեսված նոր վիդեոհամակարգի ստեղծման մասին, որը նախատեսված է լինելու երթևեկությունն ավելի անվտանգ դարձնելու համար: 

Նոր համակարգն ավտոմեքենայի կառավարման մի շարք ֆունկցիաներ համակարգչին է փոխանցելու: Դրա աշխատանքի հիմքում ընկած է լինելու արդեն գոյություն ունեցող ADAS համակարգը, որը տեսախցիկների միջոցով տեղեկատվություն է ստանում մոտակայքում գտնվող մեքենաների ու այլ օբյեկտների մասին, կարողանում է ճանաչել ճանապարհային երթևեկության նշանները, ինչպես նաև ղեկում ներդրված ցուցիչների օգնությամբ վերահսկում է վարորդի առողջական վիճակը: LG ընկերությունը մտադիր է համալրել այս տեխնոլոգինարը Mercedes-ի կողմից մշակված 6D Vision համակարգով: 

6D Vision-ը հատուկ ռադարի միջոցով տեղեկատվություն է ստանում ավտոմեքենայի գտնվելու վայրի մասին և ինչպես վարորդին, այնպես էլ կառավարման հատուկ համակարգին հնարավորություն է տալիս «տեսնել» անցորդներին ու հեծանվորդներին, իսկ երբ բախման հավանականություն է առաջանմում, համակարգն ավտոմեքենայի կառավարումն ամբողջությամբ իր վրա է վերցնում:

Ինչպես նշել են LG-ի ներկայացուցիչները, օգտագործվելու են նաև մի շարք այլ տեխնոլոգիաներ, որոնք համատեղելի են լինելու սմարթֆոնների ու պլանշետների հետ: