Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը սկսում է 12՛՛ էկրանով MacBook Air նոութբուքների արտադրությունը
23/12/2014 13:53

Apple-ը սկսում է 12՛՛ էկրանով MacBook Air նոութբուքների արտադրությունը

Ամիսներ առաջ լուրեր էին պտտվում այն մասին, որ Apple ընկերությունը մտադիր է 12 դյույմ անկյունագծով MacBook Air նոութբուք թողարկել: Այդ տեղակատվությունն արդեն հաստատվել է՝ նոր մոդելի  արտադրությունը մեկնարկելու է հաջորդ տարվա առաջին եռամսյակում: 

Ինչպես հաղորդում է Digitimes-ը, MacBook Air-ի նոր տարբերակն աշխատելու է Intel Broadwell վերջին սերնդի պրոցեսորով: Ակնկալվում է, որ նոութբուքի շնորհանդեսը տեղի կունենա մինչ 2015 թվականի մարտի վերջը և հենց այդ ժամանակ էլ կմեկնարկի սարքի վաճառքը: