Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Virgin-ը հեռուստաշոուներ ձայնագրող «խելացի» թևնոց է ստեղծել
22/12/2014 22:43

Virgin-ը հեռուստաշոուներ ձայնագրող «խելացի» թևնոց է ստեղծել

Երկու դեռահաս Virgin ընկերության կողմից կազմակերպված մրցույթի շրջանակներում ստեղծել են «խելացի» թևնոց, որը կարողանում է ձայնագրել հեռուստաշոուներն ու սերիալները այն դեպքում, երբ հեռուստադիտողը էկրանի առջև քնում է: Այս մասին հաղուրդում է ընկերության մամուլի ծառայությունը: 

KipstR թևնոցը մշակվել է 15-ամյա Ռայան Օլիվերի և 14-ամյա Ջոնաթան Քինգսլիի կողմից Switched on Futures մրցույթի շրջանակներում: Այն ստեղծվել է 3D տպիչի միջոցով, ներառում է զարկերակային ճնշումը չափող ցուցիչ և միանում է TiVo թվային նվագարկչին: Երբ թևնոցը կրող անձը հեռուստացույցի առջև նստած քուն է մտնում, KipstR-ը ֆիքսում է սրտի զարկերի նվազումն ու միացնում է ձայնագրման ռեժիմը: 

Իրականացված հետազոտության վերջնական արդյունքները փաստում են այն մասին, որ Ամանորյա տոների ընթացքում հեռուստադիտողների 18%-ը քուն է մտնում հեռուստացույցի էկրանի առջև, սակայն հոգ չէ, քանի որ KipstR-ը թույլ չի տա, որ որևէ հետաքրքիր հաղորդում բաց թողնեք: