Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Flic. «Խելացի» կոճակ՝ կյանքի բոլոր իրավիճակների համար
09/12/2014 14:49

Flic. «Խելացի» կոճակ՝ կյանքի բոլոր իրավիճակների համար

Flic «խելացի» կոճակը կօգնի բոլոր այն մարդկանց, ովքեր ալարում են ավելորդ անգամ վերցնել սմարթֆոնն ու հավելվածներ գործարկել: Flic-ը կարելի է կարգավորել այնպպես, որ յուրաքանչյուր անգամ այն սեղմելիս ակտիվանան սմարթֆոնի կամ պլանշետի՝ նախապես նշված հավելվածները: Բացի այդ, «խելացի» կոճակի միջոցով հնարավոր կլինի կառավարել նաև տան ողջ տեխնիկան: 

Տանից դուրս գալիս ընդամենը մեկ շարժումով օգտատերերը կարող են, օրինակ, անջատել տան լույսերն ու էլեկտրական բոլոր սարքերը, իսկ վերադառնալիս՝ կրկին միացնել դրանք: 

Սարքի հետ կապը հաստատվում է Bluetooth-ի միջոցով: Այն ակտիվ է մինչև 150 մետր հեռավորության վրա, իսկ ներկառուցված մարտկոցի աշխատանքը կարող է ապահովել «Flic»-ի 5 տարվա անդադար աշխատանքը: 

Կոճակից օգտվելու համար անրաժեշտ կլինի ներբեռնել համապատասխան հավելվածն ու ընտրել երեք անհրաժեշտ ֆունկցաներ: «Flic»-ը կարելի է ամրացնել տան ցանկացած անկյունում կամ պահել հագուստի գրպանում: 

Նշենք, որ «Flic» խելացի կոճակը ներկայացվել է Indiegogo համաֆինանսավորման հարթակում և մեկ ամիս էլ չանցած՝ կարողացել է ներգրավել ավելի շատ գումար, քան ի սկզբանե նախատեսվում էր: