Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
ԱՄՆ-ում ստեղծվել է նկարահանման ամենաբարձր հաճախականությամբ տեսախցիկն աշխարհում
08/12/2014 11:31

ԱՄՆ-ում ստեղծվել է նկարահանման ամենաբարձր հաճախականությամբ տեսախցիկն աշխարհում

Վաշինգտոնի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են տեսախցիկ, որն ունի նկարահանման ամենաբարձր հաճախականությունն աշխարհում: 2D սարքը մեկ վայրկյանում կարողանում է 100 մլրդ կադր ֆիքսել: 

Մասնագետներին հաջողվել է նման արդյունքի հասնել միլիոնավոր հայելիների ցանցից բաղկացած հատուկ օբյեկտիվի շնորհիվ: Ի դեպ, հայելիներից յուրաքանչյուրի չափսը չի գերազանցում 50 քառ. միկրոնը: Դրանց յուրահատուկ դասավորությունը կարողանում է փոխել ամբողջ համակարգի միջով ֆոտոնների անցման գործընթացը: 

Գերբարձր հաճախականությամբ օժտված տեսախցիկի հեղինակները պնդում են, որ սարքի միջոցով հնարավոր կլինի «տեսնել անգամ լույսի շարժը»: Նրանց խոսքերով՝ տեսախցիկը կարող է օգտագործվել, օրինակ, քիմիական ռեակցիաներ ուսումնասիրելու համար: Մինչ այս նորույթի ստեղծումը, տեսախցիկների նկարահանման հաճախականությունը սահմանափակվում էր վայրկյանում մի քանի տասնյակ միլիոն կադրով: