Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը ցուցադրում է Android Auto-յի հնարավորությունները
20/11/2014 11:20

Google-ը ցուցադրում է Android Auto-յի հնարավորությունները

Google-ն իր նոր տեսահոլովակում ամենայն մանրամասնությամբ ցուցադրում է հատուկ մեքենաների համար ստեղծված Android Auto համակարգի հնարավորությունները:

Նախ նշենք, որ Android Auto-ն համատեղելի է միայն Android սմարթֆոնների և պլանշետների հետ: Համակարգն ավտոմեքենայում ներկառուցված դիսփլեյի վրա արտացոլում է օգտատիրոջ սմարթֆոնին եկած զանգերն ու հաղորդագրությունները, ինչպես նաև մի շարք այլ օգտակար ծանուցումներ: 

Android Auto-ն, ինչպես և Google-ի Wear համակարգը, հագեցած է ձայնային կառավարման ֆունկցիայով: Այն կարողանում է կարդալ մուտքային հաղորդագրությունները և, հետևելով օգտատիրոջ ձայնային հրահանգներին, պատասխան նամակներ գրել: 

Համակարգի հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել տեսանյութը: