Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia-ն վերադառնում է
19/11/2014 11:22

Nokia-ն վերադառնում է

Ֆիննական Nokia ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է N1 պլանշետը, որն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: Սա ընկերության առաջին գադջեթն է, որը մշակվել է առանց Microsoft-ի մասնակցության:

Սարքը ստացել է նորաոճ մետաղական կորպուս, տարողունակ մարտկոց, աշխատանքի հիմքում ընկած է 2,3 ԳՀց հաճախականությամբ 64-բիթանոց Intel Arom պրոցեսորը: Պլանշետի 2048×1536 պիքսել թույլատրությամբ 7,9 դյույմանոց IPS էկրանը պատված է Gorilla Glass 3 պաշտպանիչ ապակիով:

Nokia N1-ը հագեցած է 5 Մպ դիմային և 8 Մպ հիմնական տեսախցիկներով, 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաև Wi-Fi, Bluetooth 4.0 և GPS կապերի հնարավորությամբ: Սարքի չափսերն են 200,7х138,6х6,9 մմ, քաշը` 318 գրամ: 

Nokia-յի նոր պլանշետի արժեքը 249 ԱՄՆ դոլար է, իսկ թե երբ այն կհայտնվի վաճառքում, դեռևս հայտնի չէ: