Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Միլիոն դոլար արժողությամբ հսկայական մարտական ռոբոտ
17/11/2014 11:46

Միլիոն դոլար արժողությամբ հսկայական մարտական ռոբոտ

Ֆանտաստիկ ժանրի ֆիլմերը մարդկանց ստիպում են երազել ցուցադրվող անհավանական հայտնագործությունների մասին, որոնցից ամենահայտնին ու սիրվածը մարտական ռոբոտներն են: Այդ դեպքում ինչու՞ իրականություն չդարձնել մարդկանց երազանքները: Այս հարցին մեծ ոգևորությամբ մոտեցած համախոհների մի խումբ Բոստոնում հիմնել է MegaBots ընկերությունն ու գործի անցել: Խնդիրն այն է, որ միայն ոգևորությամբ բավականին դժվար է առաջ շարժվելը, այդ իսկ պատճառով, ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով, նախագծի հեղինակները որոշեցին դիմել Kickstarter հարթակի օգնությանը: 

Ցավոք, մարտական ռոբոտի մասսայական արտադրությունը սկսելու համար ավելի քան 1 800 000 ԱՄՆ դոլար է պահանջվում, իսկ նման գումար հավաքելը գրեթե անհնար է: Այնուամենայնիվ, MegaBots-ի տղաները ցուցադրել են ռոբոտի կարողությունները: Հարկ է նշել՝ արդյունքը տպավորիչ է: