Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Sony Playstation-ը պատրաստվում է տոնել իր 20-րդ տարեդարձը
14/11/2014 13:41

Sony Playstation-ը պատրաստվում է տոնել իր 20-րդ տարեդարձը

Sony կորպորացիային կարելի է շնորհավորել բավականին լուրջ ձեռքբերումների կապակցությամբ, քանի որ հաջորդ ամիս այն տոնելու է Playstation խաղային կցորդների 20-րդ տարեդարձը: Ընկերությունն իր առաջին կցորդը վաճառքի է ներկայացրել 1994 թվականի դեկտեմբերի 3-ին և այդ պահից ի վեր երկրպագուների հսկայական բանակ է հավաքել ամբողջ աշխարհում: 

Խաղային կցորդների օրիգինալը PlayStation One մոդելն է, որի թողարկումից 9 տարի և 6 ամիս անց ավելի քան 100 միլիոն օրինակ էր վաճառվել: 

Playstation 2-ն աշխարհին ներկայացվեց 2000 թվականին և դարձավ ամենաճանաչվածը: 2012 թվականի վերջին վաճառված կցորդների թիվը գերազանցում էր 155 միլիոնը: 

Հաջորդը Playstation 3-ն էր, որը թողարկվեց 2006 թվականին, և մինչ 2013 թվականի նոյեմբերը ընկերությունը 80 միլիոն կցորդ վաճառեց ամբողջ աշխարհում: 

Ներկայում նորագույն մոդելն անցյալ տարի թողարկված Playstation 4-ն է: Վաճառքի մեկնարկի պահից 24 ժամ անց ամբողջ աշխարհում կցորդի ավելի քան 1 միլիոն օրինակ էր վաճառվել: