Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
3D-տեսախցիկ Samsung-ի վիրտուալ իրականություն տեղափոխվելու համար
14/11/2014 12:58

3D-տեսախցիկ Samsung-ի վիրտուալ իրականություն տեղափոխվելու համար

Օրեցօր ավելի ու ավելի է մեծանում վիրտուալ իրականություն տեղափոխող սարքերի ոլորտում մրցակցությունը, այդ իսկ պատճառով սպառողների ուշադրությունը գրավելու համար շատ ընկերություններ փորձում են լրացուցիչ միջոցների դիմել: Բացառություն չի հանդիսանում նաև կորեական Samsung ընկերությունը, որը ներկայացրել է Project Beyond անունով նորույթը:

Project Beyond-ի հիմքում 360 աստիճան անկայն տեսանելիությամբ 3D-տեսախցիկ է: Այն դարձել է Gear VR նախագծի մի մաս, որը վիրտուալ իրականության սաղավարտ կրող օգտատիրոջը հնարավորություն է տալիս «տեղափոխվել» բոլոր այն վայրերը, որտեղ նման տեսախցիկ է տեղադրված: Նախագծի վերաբերյալ ընկերության աշխատակիցները մանրամասներ առայժմ չեն հրապարակում, այդ իսկ պատճառով տեխնիկական հատկությունների և վաճառքի մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է: