Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Pi-Top. 3D տպիչով ստեղծված առաջին նոութբուքը
12/11/2014 11:30

Pi-Top. 3D տպիչով ստեղծված առաջին նոութբուքը

Բրիտանացիները ներկայացրել են իր տեսակի մեջ առաջին նոութբուքը, որը հնարավոր է հավաքել կամ վերանորոգել տան պայմաններում: 

Pi-Top նոութբուքի մասին հայտնի էր դարձել մեկ ամիս առաջ, երբ այն ներկայացվել էր Indiegogo համաֆինանսավորման հարթակում: Չնայած դրամահավաքի ավարտին դեռ 2 օր մնացել է՝ սարքն արդեն հավաքել է հետագա արտադրության համար անհրաժեշտ գումարը: Ավելին՝ Pi-Tp-ն արդեն վաճառքում է: 

Նոութբուքն ստեղծելու համար նախատեսված կոմպլեկտը ներառում է կորպուսի, դիսփլեյի և այլ բաղկացուցիչ մասերի տպման համար նախատեսված պատրաստի նմուշներ, ինչպես նաև Raspberry Pi փոքրիկ համակարգիչ, որն էլ ծառայելու է որպես ծրագրային միջուկ:  

Pi-Top-ի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ օգտագործողը կարող է հենց իր տան հյուրասենյակում տպել միանգամայն նոր նոութբուք, որն, ի դեպ, կրկնակի մատչելի է, քան նույն պարամետրերով նմանատիպ սարքերը: 

Pi-Top-ը պաշտոնապես վաճառքի կներկայացվի 2015 թվականի մայիսին, իսկ նրանք ովքեր արդեն ձեռք են բերել համապատասխան 3D տպիչ, 284 ԱՄՆ դոլարով կարող են ձեռք բերել նաև Pi-Top կոմպլեկտը: