Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Mr. Coffee. Wi-Fi մոդուլով խելացի սրճեփ
11/11/2014 20:59

Mr. Coffee. Wi-Fi մոդուլով խելացի սրճեփ

Belkin ընկերությունը մշակել է Mr. Coffee Wi-Fi մոդուլով խելացի սրճեփը, որը կառավարվում է սմարթֆոնի միջոցով: Հատուկ մշակված WeMo հավելվածը հնարավորություն է տալիս անմիջապես սմարթֆոնի էկրանից գործարկել սրճեփի ժամանակաչափը, վերահսկել սուրճը եփելու գործընթացը, ինչպես նաև տաքացնել թարմացնող ըմպելիքը: 

Սարքի արժեքը կազմում է 150 ԱՄՆ դոլար: Նշենք նաև, որ iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված WeMo հավելվածի միջոցով օգտատերերը հնարավորություն կունենան կառավարել Belkin ընկերության կողմից արտադրված նաև այլ պրոդուկտներ՝ «խելացի» լամպեր, վարդակներ և այլն: