Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Kickstarter հարթակում ներկայացվել է MAID «խելացի» միկրոալիքային վառարանը
03/11/2014 14:17

Kickstarter հարթակում ներկայացվել է MAID «խելացի» միկրոալիքային վառարանը

Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է MAID «խելացի» միկրոալիքային վառարանը, որը կարելի է կառավարել սմարթֆոնի միջոցով՝ օգտագործելով անգամ ձայնային հրահանգների ֆունկցիան: 

Բջջային հավելվածն օգտագործողին առաջարկելու է տարատեսակ բաղադրատոմսեր՝ հաշվի առնելով վերջինիս նախասիրությունները: Խոհարարական գաղտնիքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու բաղադրատոմսերի խանութում, որը ձևավորվելու է հենց օգտատերերի կողմից:  

Եթե նախագծի հեղինակներին հաջողվի հավաքել արտադրությունն սկսելու համար անհրաժեշտ գումարը, ապա «խելացի» վառարանը վաճառքի կներկայացվի 2015 թվականի նոյեմբերին, իսկ մոտավոր գինը կկազմի 449 ԱՄՆ դոլար: